Հիրավի, կարող ենք ասել, որ միջոցառումը տեղի ունեցավ բարձր մակարդակով. ավելի քան 200 մասնակից՝ Հայաստանի տարբեր մարզերից, հավաքվել էին փորձի փոխանակման և էնդոկրինոլոգիայի ու լաբորատոր ախտորոշման հրատապ հարցերի քննարկման համար:
Կոնֆերանսի կազմակերպիչներից՝ «Լաբորատոր բժշկության հայկական ասոցիացիան», հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ասոցիացիայիանդամ և ստանալ լաբորատոր ախտորոշման աշխարհից ամենաթարմ նորությունները, ինչպես նաև օգտվել կոնֆերանսների վճարման զեղչերից և գործընկերոջ առաջարկներից:
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման տեսանկյունից» գիտաժողովը ՀՀ առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված է շարունակական բժշկական կրթության համար և սահմանվել է 10 միավոր։
Ստացեք նորությունների և իրադարձությունների հայտարարություններ
Ձեր անձնական էջում կարող եք իմանալ ավելին
Անդամագրվել