Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիան ս.թ. դեկտեմբերի երկրորդ կեսին կազմակերպում է «Հեմոստազ» թեմայով խորացված դասընթաց։

Սա հիանալի հնարավորություն է բոլոր այն մասնագետների համար, ովքեր չեն հասցրել մասնակցել նախորդ դասընթացին։

Դասընթացի մասնակցությունն անվճար է և նախատեսված է միայն Ասոցիացիայի անդամների համար,որի նպատակ է խթանել շարունակական կրթությունն ու մասնագիտական զարգացմանը։

Դասընթացի ծրագրում
  • Հեմոստազի ընդհանուր պատկերացում
  • Առաջնային հեմոստազ. սպիտակ թրոմբի առաջացում
  • Երկրորդային հեմոստազ. կարմիր թրոմբի առաջացում
  • Կոագուլյացիոն կասկադի գործոնները
  • Լաբորատոր հետազոտություններ՝ առաջնային և երկրորդային հեմոստազի գնահատում
  • Հակամակարդիչ և ֆիբրինոլիտիկ համակարգեր
  • Առաջնային և երկրորդային ֆիբրինոլիզ
  • Ֆիբրինոլիտիկ և հակամակարդիչ համակարգերի գնահատման լաբորատոր ցուցանիշներ
  • Թրոմբոֆիլիաներ և լաբորատոր կանխորոշիչ թեստեր
  • Կլինիկական դեպքերի քննարկում


Մասնակիցներին կշնորհվի՝
  • 13 ՇՄԶ կրեդիտ՝ ավագ բուժաշխատողներին
  • 9 կրեդիտ՝ միջին բուժաշխատողներին

Դասընթացավար՝
ԵՊԲՀ դասախոս,
ԼԲՀԱ տնօրեն Անահիտ Պետրոսյան

Վայրը` Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ

Ուշադրություն.
Նոյեմբեր ամսին Ասոցիացիային անդամակցելու դեպքում գործում է արտոնյալ պայման․անդամակցությունը կգործի ամբողջ 2026 թվականի ընթացքում,իսկ ընթացիկ տարվա վերջին երկու ամիսները կտրամադրվեն որպես բոնուսային անդամակցություն։

Մասնակցության պայմանների և գրանցման համար կարող եք զանգահարել 093558919
կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին
Ստացեք նորությունների և իրադարձությունների հայտարարություններ

Ձեր անձնական էջում կարող եք իմանալ ավելին

Անդամագրվել
Այլ նորություններ Բոլոր նորությունները

ArmLab News #3

ArmLab News #2

Ողջունեք ArmLab News-ը

Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիան Ռուսաստանում է։

Դասընթաց՝ նվիրված հեմոստազի հիմնարար ու կիրառական ասպեկտներին

մուտք