Դասընթաց՝ նվիրված հեմոստազի հիմնարար ու կիրառական ասպեկտներին Հարգելի գործընկերներ, Սիրով ներկայացնում ենք «Հեմոստազ» թեմայով դասընթացի ծրագիրն ու քննարկվելիք թեմաները։ Դասընթաց նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները հեմոստազի լաբորատոր գնահատման և կլինիկական կիրառման ոլորտում։ Դասընթացի հիմնական թեմաներն են՝ •⁠ ⁠Պատկերացում հեմոստազի մասին •⁠ ⁠Առաջնային հեմոստազ, սպիտակ թրոմբի առաջացում •⁠ ⁠Երկրորդային հեմոստազ, կարմիր թրոմբի առաջացում •⁠ ⁠Կոագուլյացիոն կասկադի գործոնները •⁠ ⁠Առաջնային և երկրորդային հեմոստազի գնահատման լաբորատոր հետազոտություններ •⁠ ⁠Հակամակարդիչ և ֆիբրինոլիտիկ համակարգ •⁠ ⁠Առաջնային և երկրորդային ֆիբրինոլիզ •⁠ ⁠Հակամակարդիչ և ֆիբրինոլիտիկ համակարգերի գնահատման լաբորատոր ցուցանիշներ •⁠ ⁠Թրոմբոֆիլիաներ, լաբորատոր կանխորոշիչ թեստեր • Կլինիկական դեպքերի քննարկում Սիրով սպասում ենք ձեզ` նոր գաղափարներով և ոգեշնչումով լի օրեր անցկացնելու համար։ Մասնակցության պայմանների և մանրամասների համար կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել՝ 093 55 89 19
Ստացեք նորությունների և իրադարձությունների հայտարարություններ

Ձեր անձնական էջում կարող եք իմանալ ավելին

Անդամագրվել
Այլ նորություններ Բոլոր նորությունները

ArmLab News #3

ArmLab News #2

Ողջունեք ArmLab News-ը

«Հեմոստազ» թեմայով խորացված դասընթաց

Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիան Ռուսաստանում է։

մուտք